Դսեղ,Դեբետ, Սեվան, Մակարավանք, ԻՋԵՎԱՆ,Դիլիջան, Աշտարակ, Նոր ՀԱՃՆ , Երեվան

Սիրում եմ ամառը ։

Երբ ընտանիքի անդամներով միասին շրջում ենք Հայաստանով, ծանոթանում նոր մարդկանց, նոր կարեվոր վայրերի հետ, այցելում մշակութային, պատմական վայրեր։

Ահա իմ հագեցած ամառվանից մի քանի դրվագներ

Անմոռանալի ամառ քույրիկիս եվ եղբորս ծննդյան օրերը

Ամռանը իմ մեծ քրոջ ‘ Մարիայի ծննդյան օրն է , որը մենք շատ ջերմ եվ ուրախ նշեցինք այգում, մեր բոլոր հարազատ մարդկանց ընկերների հետ։

Մենք խաղացինք մասը հետաքրքիր ինտելեկտուալ խաղեր ։

շատ շատ պարեցինք եվ ուրախացանք։

Հետո իմ եղբոր’ Արամի ծննդյան օրն էր մենք անչափ ուրախացանք եվ լավ ժամանակ անցկացրեցինք

Իմ ուսումնական ամառը

բացի գրքերից հասցրել եմ գրել շատ թելադրություններ, կատարել մաթեմատիկական վարժություններ,

դիտել մուլտֆիլմեր, անգլերեն եվ ռուսերեն։

Ալիսան հրաշքների աշխարհում, Կապիտան նեմոն, Հոգին եվ այլն։

Իմ կարդացած գրքերը

Ես, չնայած այդքան էլ հավես չունեի կարդալ, բայց կարդացի այս գրքերը, մայրիկիս օգնությամբ։

Փոքրիկ Իշխան

Սա մի անչափ հետաքրքիր պատմություն էր այն մասին Թե ինչպես պետք է ոչ ստանդարտ մտածելակերպ ունենալ,սիրել, լինել բարի եվ թե ինչպես գլխարկը տարբերել փիղ կուլ տված վիշապ օձից։

Մյուս Գիրքը Ջանի Ռոդարի հեքիաթներն են։

Դրանք ինձ անսաաաահման դու եկան։Հատկապես պաղպաղակով դղյակի պատմությունը, շատ ծիծաղելի էր։

Մյուսը չարի վերջն է։

Հովհաննես Թումանյանի հեքիաթը։

որը նույնպես համանեցի Անգամ հասցրեցի լինել Թումանյանի ծննդավայրում’ Դսեղում ու նրա տուն թանգարանում։

Իմ մասին

Ես Եվա Մարտիրոսյանն եմ։ Ես շատ եմ ուզում գնալ դպրոց։Ես 7 տարեկան եմ։Ես ամառային արձակուդներին տատիկիս օգնել էի լցնել բալը մեծ շշի մեջ,որ գինի սարքենք։Ես ամռանը ընտաիքիս հետ գնացի Դսեղ և Սևան։Մեկ շաբաթ անց մենք հայրիկիս ընկերների ընտանիքների հետ գնացինք Իջևան։Ամբողջ հուլիսը ես անցկարեցի տատիկիս և պապիկիս տանը։Ես շատ ուրախ եմ։

Ամառ

Հիանալի ամառ

Ես շատ ուրախ ու անհոգ անցկացրեցի ամառը։Շաաատ ժամանակ անցկացրեցի ընտանիքիս անդամների հետ, միասին պտտվեցինք ամբողջ Հայաստանով։

հատկապես շաաատ շատ ժամանակ ես տրամադրեցի փոքր քույրիկիս ‘Վիկտորիայի հետ խաղալուն ։Ես նրան շատ եմ սիրում։

Ամռան ընթացքում հասցրեցի կարդալ , գրել թելադրություններ մայրիկիս հետ։

Չնայա°ծ , եթե անկեղծ այդքան էլ ժամանակ չտրամադրեցի կարդալուն ու գրելուն։

Ավելի շատ սիրում էի խաղալ, անընդհատ ու ամենուր🥰🥰🥰