Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,

Ալիք — ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու — հեռու հերկելով,

Երան — երան

Թռչելով

Օդի վրան:

3.Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:Ձյունիկ-Սպիտակ,ալ-վառ,հողմեր-թեթև քամի։

2․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր։Շաղալե-շաղ տալ, հերկելով-ցանել,Երան-երամ-խումբ

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու ­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: Մեր հայրենիքը,և մեր փոքրիկ տունը։

Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:Հայկից։

Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Վրաստան,Իրան,Ադրբեջան,Թուրքիա։

Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:Վրաստան Թբիլիսի։

Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:Երևան Արգիշտի Առաջինը

Առակ Նապաստակներն ու գորտերը․ առակ իրական պայքարի մասին

Մի անգամ նապաստակները հավաքվում են և սկսում լաց լինել, բողոքել կյանքի կողմից իրենց տրված փորձությունների համար:

– Մեզ մշտապես սպառնում են մարդիկ, շները, արծիվները, մյուս կենդանիներն ու թռչունները: Այլևս չենք դիմանում, հնարավոր չէ ապրել վախի մեջ և տառապել: Եկեք գնանք լճի մոտ:Եվ նապաստակները գնում են ու մտնում լիճն այն դեպքում, երբ լողալու տարրական հմտություններ չունեին։ Այդ պահին գորտերը խառնվում են իրար ու տարբեր ուղղություններով ցատկում: Սա տեսնելով՝ նապաստակներից մեկն ասում է․-Սպասե՛ք, չանեք ավել քայլ: Տեսեք՝ գորտերը կարծես վախեցան մեզանից: «Նապաստակները և գորտերը» առակում հեղինակն ընթերցողին ներկայացնում է, թե ինչպես են նապաստակները որոշում անմիտ քայլի միջոցով միանգամից ազատվել իրենց բոլոր վախերից և խնդիրներից: Մինչդեռ իրականում մենք մեզ համոզում ենք, որ ազատվել ենք ու շարունակում ենք ապրել այդ նույն խնդիրների հետ։ Մենք մոռանում ենք, որ հաղթանակի համար փորձությունների միջով է պետք անցնել, իրավունք չունենք թույլ տալու, որ ճնշող ու կործանարար հույզերը տիրեն մեզ ու արդյունքում անմիտ որոշումներ կայացնենք:Եթե նույնիսկ խնդիր կա՝ լինի գործնական, անձնական, թե առողջական, պետք է մտածել լուծման իրական ճանապարհների մասին ու առանց հանձնվելու պայքարել։ Եվ այդ պայքարում պետք է ապավինել խելքին, քաջությանն ու հետևողականությանը։

Աշխատանք – գիրք ՏԵՏՐով

Էջ 7

Մուկը զարմացած նայում է կատվին ոզնուն չի նկատում

Մեջ ստորակետն այնպե’ս նշանակի որ‘

մուկը միայն ոզնուն չ նկատի

մուկը զարմացած նայում է կատվին,ոզնուն չի նկատում

մուկը զարմացած նայում է,կատվին ոզնուն չի նկատում

Բառը գտի’ր և վանդակները լրացրո’ւ

Լողորդ

Հեծանվորդ

Վարորդ

Ճամփորդ

Առաջնորդ

Որսորդ

Անցորդ

Գնորդ

Նախադասությունն ընդարձակի‘ր

Արջը մրթմրթաց։Եվ առյուծը լսեց արջի մրթմրթոցը առյուծը քաշվեց դեպի արջը։Ընկերս ինչ է պատահել,ասաց առյուծը- Ոտս խփել եմ սուր ասեղին։_աստված իմ սպասիր գնամ տերև բերեմ։Առյուծը գնաց տերև փնտրելու և գտավ մի հսկայական տերև։-Ոտքդ բեր այս տերևը դնեմ ոտքիդ։Առյուծը տանջվեց տանջվեց և ասաց։-Ընկերս սպասիր մեկ օր ցավը կանցնի ես ուղակի հետտ կմնամ որ ինչ որ բան լինի գոնե օգնեմ։Նրանք քնեցին և զարթնեցին միասին և առյուծը ասաց։Անցավ ցավը- թե չե։Այո իմ լավ ընկեր ցավը անցավ շատ եմ շնորհակալ քեզանից։Եվ այդ օրվանից նրանք դարձան լավ ընկերներ։🦁🐻

Էջ 8

Նկարագրի’ր քեզ։

Նկարագրի’ր աչքերդ,ունքերդ,քիթդ,շրթունքները։Իմ աչքերը միջին են,ունքերդ փոքրիկ,քիթս միջին, շրթունքները միջին։

Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։Քիթս։

Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։ շրթունքները։

Ինչպիս՞ն են մազերդ։Ոսկեգույն։

Ինչպիսի’ հասակ ունես (բարձրահասա’կ ես, ցածրահասա’կ ես,միջահասա’կ ես):միջահասակ։

Ի՞նչ ես կարծում,գեղեցի’կ ես։Այո։

Ի՞նչ են կարծում ուրիշները։Նույն բանը Այո։

Աղջիկը վազեց դեպի տատիկն ու մայրիկը

Նախադասությունը այնպե’ս ընդարձակիր,որ‘

Աղջիկը լինի շնից վախեցած

Աղջիկը շնից վախեցած վազեց դեպի տատիկն ու մայրիկը։

Տատիկը լինի շնից վախեցած

Տատիկը շնից վախեցած վազեց դեպի աղջիկն ու մայրիկը։

Մայրիկը լինի շնից վախեցած

Մայրիկը շնից վախեցած վազեց դեպի աղջիկն ու տատիկն։

Իմ տոհմի մասին

Իմ ազգանուն կրողի անուը եղել է Մարտիրոս։Նրանք ապրել են

Մեղրու շրջանի Լիճք գյուղում։1828 թվին տեղափոխվել են Կապանից 45 կմ հեռավորության վրա գտնվող, Շիշկերտ անունը կրող տարածք,որտեղ էլ հաստատել են իրենց բնակությունը։Այդ ժամանակ Մարտիրոսը եղել է ընդամենը 10 տարեկան։Երբ նա մեծացավ , ամուսնացավ և ունեցավ 1 արու զավակ,որի անունն էր Պետրոս։Հետագայում Պետրոսը ընտանիք է կազմել և ունեցել է 2 աղջիկ 1 տղա, որի անունն էր Աղաջան և մեկ աղջիկ,որի անունն էր Կովալի։Աղաջանը հետագայում ունեցել է 4 երեխա 2 տղա 2 աղջիկ։Մեծ որդու անունն էր Արտաշ։Արտաշը իմ պապիկի հայրն է։ԵՒ այսպես մինջև այժմ կրում ենք Մարտիրոսյան ազգանունը։

Մաթեմատիկա 19.09.2022

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

● 485, 5, 487, 1478, 658

● 1478,658,487,485,5

648, 478, 1584, 158647

● 158647,1584,648,487

55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8

222222,55429,55432,6875,6869,436,412,99,8

2․ Թվերը դասավորել աճման կարգով։

● 4784, 348, 4789, 14

● 14,348,4784,4786

● 147, 14, 1854, 256478, 147651

● 14,147,1854,147651,256478

3․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։ 14-րդ հարկ

4․ Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:8+7=15+1=16 գնդիկ

Տնային առաջադրանքներ․

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։ ●

14, 2, 5, 147, 47 ● 147,47,14,5,2

● 1458, 6587, 148758, 159654

● 159654,148758,6587,1458

2․ Թվերը դասավորել աճման կարգով։

● 11, 9, 458647, 147147

● 9,11,147147,458647

● 678, 158, 14013, 18

● 18,158,678,14013

3․ Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ։1450:2=725

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:Առակը խորհուրդ է տալիս վոր պետք չե ուրիշների նման լինել։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր։ Գյուղը կանգնի գերան կկոտրի,Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում,Աշխարհն աշխատավորինն է,Ասաա ով է ըկերդ, ասեմ ով ես դու։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Ես նապաստակին խորհուրդ կտայի որ,նա մեծամիտ չլինի։Աղվեսին ես խորհուրդ կտայի որ,նա ոչ մեկին չուտեր։Իսկ առյուծին խորհուրդ կտայի որ,նա այդպես բարձր չ մռնչար։

Բնագիտություն

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մասն է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր, լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդասննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:Մարդը խոսում է և մտածում իսկ կենդանիները ոչ խոսում են ոչ մտածում

մի խոսքով բանականությամբ։

  1. Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ:

Մարդը օդ է շնչում,ջուր է խմում,և այլն։

  1. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ:

Ախտոտում է բնությունը և փչացնում վառում։

  1. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ:Նա պետք է ջրի ծառերը ծաղիկները և այլն և պահպանի բնությունը։

Ծանապարհ դեպի Քաղցրավենիքները

Ես մի օր մտա քաղցրավենիքների աշխարհ։Այնտեղ մի պահ սկսվեց անձրեւ և իմ գլխի վրա թափվեցին միլիոնավոր կոնֆետներ։ Այնտեղ կար պաղպաղակներ, կոնֆետներ,և լիքը լիքը բաներ։Այնտեղ նույնիսկ կա ձմերուկ և սեխ և միայն չկային կոնֆետներ։Ամպերի փոխարեն քաղցր բամբակ էր։Եվ այնտեղ կար 2 գետ։Գետի փոխարեն սպիտակ և շականակագույն քաղցր շոկոլադներ էին թափվում,այտ գետի կողքին կար շատ լիքը բաժակներ։Նաև այնտեղ կաին տներ,սեփական,շենքեր և նրանք պատրաստված էին վաֆլիներից և սովորական շակոլադներից,հատկացրած և սովորական։Իսկ տանիքը վաֆլիից էր և թթու ժելեներից։Ես այնտեղ կարա լիքը բաներ և կշտացա։Բայց ես տեսա մի շոկոլադե տորթ և վազեցի դեպի տորթը։Ես վոր ուտում էի իմ կերած բաները նորից շատանում էին։Այսպես ես կերա լիքը բաներ և այնտեղի քաղցրավենիքները և ասեցի-այսինչ համեղ դր վախ։այնտեղ կար ակնոցներ վորը պատրաստված էր շոկոլադից և այնտեղ կար հեռախոս։Եվ այնտեղ կար ուտելու սեղան,մատիտ,գրիչ,տետր,աթոռ եվ լիքը լիքը բաներ։Ես տեսա նաեւ պայուսակ վորը նորից ուտելու էր։Եվ կուշտ ահավոր շատ կուշտ գնացի տուն։Ես այնքան կուշտ էի վոր կարծես 2 օր հաց չէի ուտի։

(Untitled)

1. Измените слова так, чтобы они обозначали один предмет. Подчеркните мягкие согласные.Например, столы – стол, стулья – стул.Планеты —учёны, учёные , растение растения — жи, животные —

дом , дома – .
.. , страны – .

2. Подберите антонимы (слова с противоположным значением)Например, друг – враг, белый – черный, скучный – … ,живой – … , простой – … , приятный – … .

3. Подчеркните имена собственные.Самая маленькая — это Меркурий, а самая большая планета — Юпитер, у Сатурна есть множество необычных колец, а Марс окрашен в оранжево-красный цвет.