Հերա

Հերա (հին հունարեն՝ Ἥρα), հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։ Քրոնոսի և Հռեայի երրորդ դուստրը, Զևսի կինը և քույրը։ Նաև Դեմետրայի, Հեստիայի, Աիդեսի և Պոսեյդոնի քույրը։ Համարվել է վրիժառու, խանդոտ և կռվարար կին։ Նրան այնքան էլ շատ չէին սիրում Օլիմպոսում։ Ամուսինը մշտապես դավաճանում էր նրան, ինչի պատճառով ապօրինի երեխաների մեծ քանակ էր առաջացել։ Հենց որ Զևսի կողմից պարտված Քրոնոսը բերնից դուրս թափեց մեծ աստվածուհի Հերային իր եղբայրների ու քույրերի հետ միասին, մայրը՝ Հռեան, տարավ երկրի ծայրը՝ ալեհեր Օվկիանոսի մոտ։ Այնտեղ Հերային դաստիարակեց Թեմիսը։ Երկար ապրեց Հերան Օլիմպոսից հեռու, անդորրության ու լռության մեջ։ Շանթարձակ մեծն Զևսը տեսավ նրան, սիրեց և փախցրեց Թեմիսի մոտից։

Մեծ աստվածուհի Հերային, հենց որ նրան իր եղբայրների ու քույրերի հետ միասին, բերանից դուրս թափեց Զևսի կողմից պարտված Քրոնոսը, մայրը` Հռեան, տարավ երկրի ծայրը` ալեհեր Օվկիանոսի մոտ, այնտեղ Հերային դաստիարակեց ` Թեմիսը։

Matenadaran

Matenadaran, a center for the preservation and study of ancient manuscripts and documents, one of the richest centers for the preservation of manuscripts in the world.

It has one of the largest collections of manuscripts and medieval books in the world. About 23,000 manuscripts, charms, fragments and 300,000 archival documents are preserved here. Every year, Matenadaran has about 50,000 visitors.

It is the largest repository of Armenian manuscripts. It was established in 1921, on the basis of Etchmiadzin Library, established in the 5th century, and was the first scientific research institution in Armenia. Previously, it was called the Culture-Historical Institute.

Matenadaran was registered in 1997 in the list of world memory of UNESCO. It is now considered “one of the most important places for the preservation and development of national memory”.

Այցելություն Մատենադարան նախագիծ

Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը

Մատենադարանը գտնվում է կենտրոնում։

Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում

Ացնում ենք Իսակով պողոտայի փողոցով, մաշտոցի պողոտայի փողոցով, Րաֆֆու փողոցով, Սեբաստիա փողոցով և Հաղթանակի կամրջով:

Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան

Անցնում ենք Երեվանյան լիծ, Արարատյան և Կոյնակի և գինու գործարաններ, Հաղթանակի կամրջ,սուրբ Սարգիս եկեղեցին, Չարենցի տուն-թանգարան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Օպերայի և բալետի շենք, Կասկադ Սայաթ-Նովայի Մարտիրոս Սարյանի այիգով,Վ․ Սարոյանի արձան։

Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում

Արձաններն են դրված Մատենադարանի բակում Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։

Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում

Մեծ ձեռագրեր են պահվում Մատենադարանում։

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ի՞նչ տոն է Բարեկենդանը։
  2. Ի՞նչն էր հաջորդում բուն Բարեկենդանին ։
  3. Ինչպե՞ս էր անցնում Բարեկենդանի ծեսը։
  4. Ի՞նչ ճաշատեսակների նախապատվություն էր տրվում Բարեկենդանի ծեսի ժամանակ։

Ուսումնական ձմեռ

Ճրագալույց

Ճրագալույցը Հիսուսի ծննդյան օրն է:

Մենք այդ օրը եկեղեցում մոմ ենք վառում և տանում տուն:

Ես իմ տատիկի տանն էի,իմ մեծ քույրիկի և եղբորս հետ գնացինք մոմ վառելու:

Դրանից հետո մենք գնացինք տուն:Մյուս օրը մենք նշեցինք Սուրբ Հարությունը և կերանք լիքը համով բաներ և նաև չամիչով փլավ:

Կպատմեմ մի փոքր Ճրագալույցի մասին:

Հունվարի 5-ի աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան։ Ատյանում խնկարկում են և «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Հիսուս Քրիստոսի գալուստը։

Նույն խորհրդով ընթերցվում է նաև Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից։ Առավոտյան ժամը 9-ին բոլորը հավաքվում են եկեղեցում։ Եկեղեցու բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում։ Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում։

Հայրենագիտություն. ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

🌲ԻՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ 🌲

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐՈՒՄ

Հոկտեմբեր

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ. ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նոյեմբեր

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ

Դեկտեմբեր

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ. ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ չգերագնահատել։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։

Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.

«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

Առաջադրանք

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը։
  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական քաղաքում։
  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։ Մեսրոպ Մաշտոցի պողոտան Երևանում,Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։

Ուսումնական աշուն Հայրենագիտություն Եկեղեցի

Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան[2]։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։

Եկեղեցու մասին

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2011 թվականին։ Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։ Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում:

2. Ւ՞նչ է դարը:

Օրինակ մի դարը 100 տարի է :

Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

(մ.թ.ա) կամ մեր (մ.թ.) ձևերը:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

21-րդ դարում:

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ., 301թ., 2019թ., 405թ., 451թ., 1031թ., 1890թ., 1900թ., 678թ., 980թ., 760թ., 540թ.

Կոմիտաս Վարդապետ

Որպես երգահան,երգիչ և խմբավար Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպական երկրներում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։

Երբ նա երգ էր հորինում նա իր հորինած ստեղծագորտությունի վերևում գրում էր

Եթե դուք եղել էք Էջմիածնի այն սրահում որտեղ միշտ սրբերն էն,Գրիգոր Լուսավորիչից սկսած և եթե տեսնեք վերջին երկու ազգանունները որոնք պետք էն սբագրվեն գործվեն և սրբադասվեն, սրբերի դասին անցնեն դրանցից ,մեկը Կոմիտասն է։

Հայոց ցեղասպանության ժամանակ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես։ Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։