Ինքնաստուգում 18.04.24

Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը շատ էր սիրում նվագել սրինգով,նա շատ բարի էր և ինքնավստահ :Ամեն օր նա սրինգը ձեռքը Ման էր գալիս,որ ինչ որ բան լինի նրա սրինգը օգներ իրեն:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Սրինգ նվագելով:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Փրկարար սրինգը

5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Ճանապարհայի, ճանապարհին, ճանապարհորդություն

Աշխարհագետ,աշխարհագրական, աշխարհագրաբան

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարիածական

սրինգ – գոյական

քաղցր – ածական

մխիթարում էր – բայ

նա – դերանուն

անտառ – գոյական

սթափվել – բայ

կախարդական – ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա նվագում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով:

ենթակա – մարդ, ստորոգյալ – վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝

մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել – Սփոփել

Պսպղալ – փողփողել

Թշնամի – Ոսոխ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099 – երկու հազար իննսունինը

37 – երեսունյոթ

45 – քառասունհինգ

766 – յոթ հարյուր վաթսունվեց

84 – ութսունչորս

Գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները ։

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ – անսիրտ

վախ – վախկոտ

քար – քարե

մայր – մայրական

երկինք – երկնային

արև – արևոտ

փայտ – փայտե

լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա,

Ֆրանսիա – ֆրանսական

Գերմանիա – գերմանական

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր

Ա – դրական աստիճան

Բ – բաղդատական

Գ – գերադրական

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ – ամենից վատ, վատագույն

գեղեցկագույն – ամենից գեղեցիկ,ամենա գեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր,ամենա բարձր

ամենաազնիվ – ամենից ազնիվ,ամենա ազնիվ

ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ – երեսուն

չորս տասնյակ – քառասուն

հինգ տասնյակ – հիսուն

վեց տասնյակ – վաթսուն

յոթ տասնյակ – յոթանասուն

ութ տասնյակ – ութսուն

ինը տասնյակ – իննսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա խումբ – գրվում է միասին

Բ խումբ – գրվում է առանձին

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

65 – վաթսունհինգ

48 – քառասունհինգ

107 – հարյուր յոթ

93 – իննսուներեք

6087 – վեց հազար ութսունյոթ

4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 – յոթ հարյուր ութսունվեց

Ինքնաստուգում

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր -> հանել, դժ -> բախտ, ան -> հնար, չ -> կամ, չ -> գալ, դժ -> գոհ, ան -> հեռատես,

արտա – > բյուջե, ներ -> մուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն – շնաձուկ

գինի – գինեգործ

բույս – բուսաբան

հույս – անհույս

լույս – անլույս

տարի –տարեգաթա

օր – օրորոց

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դասացուցակ = դաս + ա + ցուցակ

չտես = չ + տես

մարդակեր = մարդ + ա + կեր

յուղոտ = յուղ + ոտ

հացաման = հաց + աման

ամանեղեն = աման + եղեն

լուսավոր = լույս + ավոր

լուսամուտ = լույս + ա + մուտ

անտեսանելի = ան + տեսանելի

խոշորացույց = խոշոր + ա + ցույց

ցուցամատ = ցուց + ա + մատ

դռնակ = դուռն + ակ

լավություն = լավ + ություն

անհոգնել = ան + հոգնել

դժգոհ = դժ + գոհ

քարոտ = քար + ոտ

պարսկուհի = պարսիկ + ուհի

հայուհի = հայ + ուհի

Վրաստան = վր + աստան

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

Խմորեղեն, հայուհի, Հնդկաստան, անհաշտ, դժգոհ,գարնանային:

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

Գոյական – աշխատանք, հիշողություն, մազեր,գեղեցկություն,գրիչ,խոսք,վազք,սեղան, ուսուցիչ,Երևան, անտառ, Աշխեն,տնտեսուհի:

Ածական – բարեսիրտ, մեղմ,ազնիվ,գեղեցիկ,հաճելի:

Բայ – խոսել,վազեց,կխոսեմ,գոռում էին:

Մայրենի

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ ու հետաքրքիր տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին:

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։Ձախից աջ՝ Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան,ըգտհըյյյ Ավետիք Իսահակյան, (ներքևում) Վրթանես Փափազյան, Արշակ ՉոպանյանԱղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։

Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը Ղ. Աղայանի մասին:

Արև և լուսին

Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։

Պահնորդ –

Խարխափեն

Բալլադի միջից դո՛ւրս գրիր անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ, հատուկ և հասարակ գոյականներ (յուրաքանչյուրից՝ որքան կարող ես)։

Անձ – եղբայր,մայր,քույր,մարդ,որդի,տղա,աղջիկ

Իր – տաշտ,դուռ,ապրանք,արև, լուսին,ասեղ

Հատուկ – Լուսնյակ,Արեգ,Արեգակ

Հասարակ – տղա,աղջիկ,մայր,որդի,մարդ

Վաղը գրելու ենք ինքնաստուգում։

Թուխիկը

Պատմի՛ր Վ․ Անանյանի «Թուխիկը» պատմվածքը։

Հետևյալ բառերը բաղադրիչների բաժանի՛ր, գրի՛ր կազմութունը (պարզ, բաղադրյալ (ածանցավոր, բարդ, բարդածանցավոր))` բժիշկ, թռչնային, գերեզմանատուն, կողմնացույց, քաղաքային, երամ, որսորդ, ճաշարան, փետրավոր, ագռավ, հողաթումբ, քարսիրտ։

Բժիշկ- պարզ

թռչնային-թռչուն+ային, ածանցավոր

գերեզմանատուն- գերեղման+ա+տուն, բարդ բառ

կողմնացույց- կողմ+ա+ցույց, բարդ բառ

քաղաքային- քաղաք+ային, ածանցավոր

երամ-պարզ

որսորդ-որս+որդ ածանցաոր

ճաշարան-ճաղ+արան, ածանցավոր

փետրավոր-փետուր +ավոր, ածանցավոր

ագռավ-պարզ

հողաթումբ-հող+ա+թումբ, բարդ բառ

քարսիրտ-քար+սիրտ, բարդ բառ

10 հետաքրքիր փաստեր Չարենցի մասին

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:

3.1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու:Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

4.Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

5.1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:

6.Գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

7. Չարենցը շատ ընթերցասեր էր ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

8.Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է. — Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:

9. Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:

10.Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(կրկնի՛ր-վերհիշի՛ր), կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։

Երկինքներ, որպես երազներ հոգու։

Երկինքներ, որպես մանկական աչեր։

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի

Ու նայում էի թափանցիկ հեռուն —

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում

Մեկը կարոտի իրիկնամուտին։

Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն

Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր

Ձյունապատ = ձյուն+ա+պատ

Մանկական = մանուկ+ական

Աստղայի՜ն = աստղ + ային

Անհո՜ւն = ան+ հուտ

Ձյունոտ = ձյուն+ոտ

Իրիկնամուտին = իրիկուն+ա+մուտբարդ բառ

(այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր = աչկեր

Մունջը = շջնջոց

Անուրջի = երազանք

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծ

Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծ