🌁🍂Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է 🍁🌧️

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

1.Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ բառերի հոմանիշները:Քամի-հողմ,բոց-կրակ,ոսկեզօծ-ոսկեպար։

2.Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով բառերի հականիշները: Մեծահարուստ-աղքատ, տեր-գերի,ծով-ցամաք։

3.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ)

Ոսկեզօծվել բոց տերև ճյուղ ծով։

Ոսկեզօծվել- 10 տառ 11 հնչյուն։

Բոց- 3 տառ 3 հնչյուն

Տերև- 4 տառ 5 հնչյուն

Ճյուղ- 4 տառ 4 հնչյուն

Ծով -3 տառ 3 հնչյուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *