
Ճրագալույց
Ճրագալույցը Հիսուսի ծննդյան օրն է:
Մենք այդ օրը եկեղեցում մոմ ենք վառում և տանում տուն:
Ես իմ տատիկի տանն էի,իմ մեծ քույրիկի և եղբորս հետ գնացինք մոմ վառելու:
Դրանից հետո մենք գնացինք տուն:Մյուս օրը մենք նշեցինք Սուրբ Հարությունը և կերանք լիքը համով բաներ և նաև չամիչով փլավ:
Կպատմեմ մի փոքր Ճրագալույցի մասին:
Հունվարի 5-ի աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան։ Ատյանում խնկարկում են և «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Հիսուս Քրիստոսի գալուստը։
Նույն խորհրդով ընթերցվում է նաև Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից։ Առավոտյան ժամը 9-ին բոլորը հավաքվում են եկեղեցում։ Եկեղեցու բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում։ Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում։











