Աշնան սիրելի խշխշան ամիսը

Աշուն եկավ։Աշնան սիրելի խշխշան ամիսը նոյեմբերն է։ Նոյեմբերին քայլում ես և մեկ էլ ձայն ես լսում(խշ-խշ-խշ-խշ)։Աշունը դրանից հաճույք է ստանում։

Մի անգամ ես քայլում էի և նույն ձայնը լսեցի(խ-շ խ-շ խ-շ խ-շ)։Այդ օրը նոյեմբերի 15-ն էր։Աշունը իհարկե միանգամից չի դեղնում կամ կարմրում։Աշունը սկզբից նոյեմբերի 1-ին 1,2,3 տերևներ են գույն տալիս։Երբ նոյեմբերի 22-ն է, արդեն շուրջդ դեղին է։Իսկ արդեն նոյեմբեր 30-ն է, հիանալի է, արդեն տեսնում ես կարմիր,դեղին գույներ։Ես երբ դասից գալիս եմ,իմ կողքերը գույնզգույն տերևներ են։Իսկ որ արդեն տերևները թափվում են իմ գլխի վերևում ես շատ եմ սիրում այդ տեսարանը։Նաև ես իջնում եմ բակ և ոնց որ տերևների անձրև լինի։Իմ կարծիքով բոլորն են սիրում աշունը։Իսկ թռչունները գլխիդ վերև թռչում են տաք երկրներ։Երբ ես փակում եմ իմ աչքերը ,տեսնում եմ, որ ես թռչունների հետ թռչում եմ։Իմ ընտանիքը շատ է սիրում աշունը։Ծառերը բոցերի նման կարմիր են։Մի խոսքով ես շատ եմ սիրում աշունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *