Ուսումնական աշուն Հայրենագիտություն Եկեղեցի

Հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան[2]։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1973 թվականին Նոր Հաճնում կանգնեցվում է Հաճն հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։ Քաղաքն ունի արվեստի և հանրակրթական դպրոցներ, քաղաքային գրադարան, մարզադպրոց, մշակույթի պալատ, Կիլիկիայի պատմության թանգարան։

Եկեղեցու մասին

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2011 թվականին։ Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *