Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր(կրկնի՛ր-վերհիշի՛ր), կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։

Երկինքներ, որպես երազներ հոգու։

Երկինքներ, որպես մանկական աչեր։

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի

Ու նայում էի թափանցիկ հեռուն —

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում

Մեկը կարոտի իրիկնամուտին։

Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն

Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր

Ձյունապատ = ձյուն+ա+պատ

Մանկական = մանուկ+ական

Աստղայի՜ն = աստղ + ային

Անհո՜ւն = ան+ հուտ

Ձյունոտ = ձյուն+ոտ

Իրիկնամուտին = իրիկուն+ա+մուտբարդ բառ

(այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր = աչկեր

Մունջը = շջնջոց

Անուրջի = երազանք

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *