Ինքնաստուգում 18.04.24

Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը շատ էր սիրում նվագել սրինգով,նա շատ բարի էր և ինքնավստահ :Ամեն օր նա սրինգը ձեռքը Ման էր գալիս,որ ինչ որ բան լինի նրա սրինգը օգներ իրեն:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Սրինգ նվագելով:

4. Վերնագրի՛ր տեքստը:

Փրկարար սրինգը

5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Ճանապարհայի, ճանապարհին, ճանապարհորդություն

Աշխարհագետ,աշխարհագրական, աշխարհագրաբան

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարիածական

սրինգ – գոյական

քաղցր – ածական

մխիթարում էր – բայ

նա – դերանուն

անտառ – գոյական

սթափվել – բայ

կախարդական – ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա նվագում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով:

ենթակա – մարդ, ստորոգյալ – վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝

մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել – Սփոփել

Պսպղալ – փողփողել

Թշնամի – Ոսոխ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099 – երկու հազար իննսունինը

37 – երեսունյոթ

45 – քառասունհինգ

766 – յոթ հարյուր վաթսունվեց

84 – ութսունչորս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *