- Ներկայացնել ծաղկավոր բույսերի բազմացումը։
- Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։
- Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը։
- Նկարագրել ֆոտոսինթեզի ամբողջ գործընթացը։
- Ֆոտոսինթեզի լուսային և մթնային տարբերությունը։
- Հողաթափի ինֆուզորիայի արտաքին և ներքին կառուցվածքը։
- Հողաթափի ինֆուզորիայի բազմացում։
- Դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանք։
- Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։
Month: December 2025
Շփման ուժեր
Հայտնի է, որ շարժիչն անջատելուց հետո շարժվող ավտոմեքենայի արագությունն աստիճանաբար նվազում է և, ի վերջո, ավտոմեքենան կանգ է առնում: Կանգ են առնում գլորվող գնդակը, սառցադաշտում սահող տափողակը և այլն:

Նշված բոլոր դեպքերում մարմինների արգելակման պատճառը շփման ուժն է:
Շփման ուժերն առաջանում են, երբ մի մարմինը շարժվում է մեկ այլ մարմնի մակերևույթին: Այդ ուժերը խոչընդոտում են հպվող մարմինների փոխադարձ շարժումը:
Ուշադրություն
Շփման ուժերի առաջացման պատճառը հպվող մակերևույթների անհարթություններն են:
Որքան էլ մարմինների մակերևույթներն արտաքինից հարթ թվան, խոշորացույցով դիտելիս կարելի է նկատել որոշակի ելուստներ և փոսիկներ:


Երբ մի մարմինը սահում կամ գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, անհարթությունները կառչում են մեկը մյուսից, ինչի պատճառով առաջանում է շարժմանը խանգարող շփման ուժը:
Շփման ուժի տեսակներն են.
1.Սահքի շփման ուժ:
Առաջանում է, եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին:
Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում:

2. Գլորման շփման ուժ:
Այդպիսի ուժ է առաջանում, երբ ցանկացած մարմին գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթին՝ շարժվում է անիվներով:
Ուշադրություն
Միևնույն պայմաններում գլորման շփման ուժը շատ ավելի փոքր է, քան սահքի շփման ուժը:
Դա է պատճառը, որ դեռևս հին ժամանակներում ծանր բեռներ տեղափոխելու համար մարդիկ դրանց տակ գերաններ էին տեղադրում, իսկ ներկայումս բոլոր փոխադրամիջոցներն անիվների վրա են:
3. Դադարի շփման ուժ:
Այդ ուժն առաջանում է, երբ մենք փորձում ենք տեղից շարժել դադարի վիճակում գտնվող մարմինը:
Դադարի շփման ուժը մեծությամբ միշտ հավասար է քաշող, հրող ուժին և հակառակ է ուղղված դրան:
Եթե դաշնամուրը տեղափոխելու համար ազդող ուժը բավականաչափ մեծ չէ, ապա այն տեղից չի շարժվի: Պատճառը հատակի կողմից պահարանի վրա ազդող դադարի շփման ուժն է:

Շփման ուժի մեծությունը և ուղղությունը:
Շփման ուժի մեծությունը կարելի է չափել ուժաչափով կամ հաշվել բանաձևերով, որոնց կծանոթանանք ավելի բարձր դասարաններում՝ ֆիզիկայի դասերին:
Բազմաթիվ փորձերից պարզվել է.
Շփման ուժի մեծությունը կախված է մարմնի կշռից ուղիղ համեմատականորեն. որքան մեծ է մարմնի կշիռը, այնքան մեծ է շփման ուժը:
Շփման ուժը կախված է նաև հպվող մակերևույթների վիճակից:
Շփման ուժը միշտ ուղղված է մարմնի շարժմանը հակառակ ուղղությամբ:

Շփումը մեր շուրջը
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Բույսերի աճը, տարածվելը պայմանավորված է շփում ապահովող մասերով: «Պապն ու շաղգամը» հայտնի հեքիաթում հենց շփման ուժն է պահում շաղգամը հողում:

Կենդանիները ևս ունեն կենսաապահովման օրգաններ, որոնք գործում են շփման ուժի շնորհիվ: Առանց շփման մարդիկ և կենդանիները չեն կարող քայլել գետնի վրա, իրենց ձեռքում պահել տարբեր իրեր:

Շփումը կարող է լինել օգտակար և վնասակար: Երբ շփումը օգտակար է, այն ձգտում են մեծացնել, իսկ երբ վնասակար է՝ փոքրացնել:
Օգտակար շփում:
Առանց շփման Երկրի վրա չէին կարող շարժվել ո՛չ մարդիկ, ո՛չ էլ կենդանիները, ո՛չ ավտոմեքենաներն ու գնացքները, ձեռքից դուրս կսահեին առարկաները։ Շփումը անհրաժեշտ է նաև շարժվող մեքենաները արգելակելու համար:
Օգտակար շփումը կարելի է մեծացնել տարբեր ձևերով. ձմռանը սառցապատ մայթերի վրա ավազ են ցանում, ձմեռային կոշիկների ներբանների և անվադողերի վրա ցցուն մասերով նախշեր, ակոսներ են անում և այլն։
Վնասակար շփում:
Բոլոր մեքենաներում էներգիայի զգալի մասը ծախսվում է շփումը հաղթահարելու վրա։ Շփման հետևանքով մաշվում են մեքենաների մասերը, հագուստը, կոշիկները։ Վնասակար շփումը փոքրացնելու համար մարմինների հպվող մակերևույթները պետք է դարձնել ավելի ողորկ։
Շփումը կարելի է 8–10 անգամ փոքրացնել շփվող մակերևույթները յուղելու և տարբեր քսուքներով պատելու միջոցով։ Յուղը լցվում է շփվող մակերևույթների անհարթությունների մեջ և մակերևույթների միջև առաջացնում հեղուկի բարակ շերտ։

Քանի որ գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից, ապա մարմինների տեղափոխումը հեշտացնելու համար նրանց տակ դնում են անիվներ: Այդ ձևով սահքի շփումը փոխարինում են գլորման շփումով։

Նույն նպատակով օգտագործվում են գնդիկավոր, գլանիկավոր և այլ տիպի առանցքակալներ, որոնք շփումը փոքրացնում են 20–30 անգամ։
Շփման փոքրացումը հնարավորություն է տալիս նվազեցնելու էներգիայի կորուստները և պաշտպանելու մեքենաների շփվող մասերը մաշվելուց:

7-րդ դասարան, հայոց լեզու
Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի երկուսը :
— չափիր, — կտրիր:
Գիտունին — ասա, անգետին — :
Մի ունեցիր — դահեկան, ունեցիր — բարեկամ:
— մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
— խելքը լավ է, -` ավելի լավ
Հերոսը — անգամ է մեռնում, վախկոտը` — :
Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կարծր, ալեզարդ, համր, կենդանի, վայելուչ, նոսր, անգործ, կարճլիկ, հարթ, մերկ
բ. մեծ, ապերախտ, արի, անլուրջ, անուրջ, բարձր, հպարտ, կարճ, անցանկալի, անվախ
գ. ուրախ, գաթա, խրոխտ, բոլոր, հզոր, վատ, դաշտ, վեհ, զորեղ, ճահճապատ
դ. բիրտ, տաքուկ, եկեղեցի, աշխույժ, դատարկ, քաղցր, ծանր, ուժեղ, անգին։
2. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, տխրագին, լիտրանոց, մարմարակերտ, սևազգեստ, հանդարտ, մեծամիտ, սնամեջ, քաջ, ճերմակ
բ. ուղենիշ, մոխրագույն, միգապատ, հավասար, ոսկեդեղին, գյուղական, երախտագետ, քաջարի, բախտավոր
գ. նարնջագույն, բազմակի, վայրընթաց, նախշազարդ, առհավետ, քառագագաթ, գանգրահեր, հավերժ, պատրաստ:
3. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. մետաքսյա, չար, սովորական, դժվար, տգետ, ողորկ, տնական, գունատ, քաղցր, օտար
բ. բնական, արդար, չաղլիկ, վստահ, դժկամ, հարմար, բրդոտ, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղնավուն, պակաս, լռին, լավատես, դժգույն, կապույտ, անհամբեր, կոպիտ, զորեղ, վարար
դ. ամենահին, լուսե, ուրախ, հարգելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից
4.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
քանդակներով զարդարված- քանդակազարդ
մանրէներ սպանող-
քարերով պատված-
քաղցր բուրող-
տխուր դեմքով-
միրգ տվող-
նոր տնկած-
շահույթ բերող-
ճերմակ մազերով-
շնորհներ չունեցող-
արծաթից ձուլված-
5․ Նկարագրիր, բնութագրիր քեզ, ընկերոջդ՝ հնարավորինս շատ ածականներ ավելացնելով:
Ես, դու, նա դերանունները գործածել հետևյալ կապերի հետ:
Հետո, պես, հետ, համար, մոտ, առաջ, նման, վրա, փոխարեն:
Դեկտեմբերի 8-12-ը
Դեկտեմբերի 8-12-ը





Դեկտեմբերի 1-5-ը
Խնդիր 2
Նկարում պատկերված է ABC հավասարասրուն եռանկյունը, որտեղ BO հատվածը միջնագիծն է, իսկ OK հատվածը BOC անկյան կիսորդն է։ Գտնել անկյուն AOK-ն։

Խնդիր 2
ABC եռանկյան AD միջնագիծը շաունակված է BC կողմից դուրս՝ AD -ին համընկնելի DE հատվածով, և E կետը միացված է C կետին։
ա) Ապացուցել, որ ABD և ECD եռանկյուններն իրար հավասար են։
բ) Գտնել ACE անկյան աստիճանային չափը, եթե <ACD=56օ, <ABD = 40օ:
Տեսանյութերն՝ այստե՛ղ։
Եռանկյունների հավասարության հայտանիշները։
Լուծել խնդիրները՝

Նոյեմբերի 24-28-ը
- Հավասարասրուն եռանկյան հատկությունները
- Գործնական առաջադրանքներ GeoGebra-ի համար
- Խնդիրներն՝ այստեղ։
- Տանը դիտել տեսանյութերը և լուծել խնդիրները։ Տեսանյութերն՝ այստե՛ղ։
Լրացուցիչ առաջադրանքներ՝

English

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ
Ես մաղթում եմ իմ ընկերներին` Անի, Էրիկ, Աէլիտա, Աննա և Արիաննա:
Միշտ առողջ մնաք, թող ձեր բոլոր երազանքները կատարվեն և հասնեք ձեր նպատակներին:
Աստված լույս տա քո ճամփին։
Թող տարվա առաջին լույսը օրհնի ձեր օջախը։
Բարի ոգին թող շուրջը պահպանի ձեր տունը։
Թող առողջությունդ միշտ լի գետ լինի։
Թող ձեր այգին լի լինի բերքով, ձեր տունը՝ բարով։
Թող տարվա լույսը բացվի ինչպես արևի առաջին շողը Արարատի վրա։
Դեկտեմբերի 8-14
Ընկերներ ջան, այս շաբաթ ներկաանելու եք հետևյալ թեման․
Դասարանական աշխատանք- պատասխանել հարցերին․
1. Որտե՞ղ է տեղի ունենում ֆոտոսինթեզը բջջում։
ա) Միտոքոնդրիում
բ) Քլորոպլաստում
գ) Ցիտոպլազմում
դ) Թաղանթում
2. Ի՞նչ նյութ է անհրաժեշտ ֆոտոսինթեզի համար։
ա) Կարբոնատներ
բ) Ջուր և CO₂
գ) Աղեր
դ) Ազոտ
3. Ի՞նչ է արտադրվում ֆոտոսինթեզի արդյունքում։
ա) Գլյուկոզա և թթվածին
բ) Ածխաթթու գազ և ջուր
գ) Սպիտակուցներ
դ) Աղեր
4. Ո՞ր բույսի մասում է կուտակվում քլորոֆիլը։
ա) Արմատում
բ) Ցողունում
գ) Տերևում
դ) Ծաղկում
5. Բջջային շնչառությունը տեղի է ունենում՝
ա) Միայն ցիտոպլազմում
բ) Միտոքոնդրիում
գ) Քլորոպլաստում
դ) Ցողունում
6. Ի՞նչ է առաջանում բջջային շնչառության ընթացքում։
ա) Թթվածին և սպիտակուց
բ) Էներգիա (ATP), CO₂ և ջուր
գ) Տրիգլիցերիդներ
դ) Աղեր
7. Ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը իրար հակառակ գործընթացնե՞ր են։
ա) Այո
բ) Ոչ
գ) Միայն կենդանիների բջիջներում
դ) Միայն բույսերի բջիջներում
Ներկայացնելու եմ նոր դաս․
Առաձգականության ուժ
Փորցի կարաման համար, մեզ անհրաժեշտ է` քանոն, կշռաքարեր, զսպանակ, թուղթ մկրատ, զսպանակաոր ուժաչապ:
- Չափել չձգված զսպանակի երկարությունը – 4
- Ուժաչափից կախում ենք 100 գ զանգվածով կշռաքարը –
- Չափել ձգված զսպանակի երկարությունը – 6
- Զսպանակի երկարացումը քանիսով երկարացավ – 2
Զսպանակի երկարացումը =2սմ = 0.02 սմ
- Զսպանակի կոշտությունը – K=F/x-1Ն : 0.02սմ = 50
Փորձ 2
Նոր Տարվա ստիկերներ
Ես ընտրել եմ






Բայ

08.12.23
Սկզբից և վերջից ավելացրու այնպիսի նախադասություններ, որպեսզի ստացվի հետաքրքրիր հեքիաթ։
Նա որոշում է ,որ պիտի թողնի իր մանկության անտառը, պիտի գնա ու գտնի իր երազների
կապույտ անտառը։
Ծանոթություն․
Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Օրինակ
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:
Բայերը լինում են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝
Օրինակ
երգել, խաղալ:
Դա կոչվում է անորոշ դերբայ:
Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:Սկզբից և վերջից ավելացրու այնպիսի նախադասություններ, որպեսզի ստացվի հետաքրքրիր հեքիաթ։
Նա որոշում է ,որ պիտի թողնի իր մանկության անտառը, պիտի գնա ու գտնի իր երազների
կապույտ անտառը։
Ծանոթություն․
Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Օրինակ
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:
Բայերը լինում են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝
Օրինակ
երգել, խաղալ:
Դա կոչվում է անորոշ դերբայ:
Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:
Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.
-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք: -Աչքիս վրա,- պատասխանեց դրացին: Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին: -Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…
Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է. -Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք հա՛մ բարձել, հա՛մ լծել: Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում. -Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:
2. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
3. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ … այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ … ուրիշ ելք չունեմ: Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւ
4. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց