Գտի՛ր սխալները։
- Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
- Պահանջվում է հմուտ մասնագետներ։
Պահանջվում են հմուտ մասնագետներ։
- Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
Արմենի ընկերոջ հետ անցավ բակով։
- Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
- Այստեղ վաճառվում է բալենու տնկիներ։
Այստեղ վաճառվում են բալենու տնկիներ։
- Տղաների խումբը մոտեցան ավտոբուսին։
Տղաների խումբը մոտեցավ ավտոբուսին։
4․ Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։
Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։
Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։
Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։
5․ Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ ընդգծված բառին:
Վախենալ, սարսափել, երկնչել, հանդգնել, զարհուրել:
Սրտնեղել, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածել, խորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել, փութալ, ջատագովել, շտապել:
6․ Տրված ածանցներով կազմի՛ր բառեր:
Ան—ություն
ան—ելի
ան—ական
դժ—ություն
համա-ություն
համա—ցի
հակա—ություն
ստոր—յա
փոխ—ություն:
7․ Ընդգծի՛ր բառերը, որոնց մեջ կա։
—ուկ վերջածանցը
մարդուկ, մտրուկ, ձագուկ, գայլաձուկ, թզուկ, գերմանամուկ, բանուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ
-ում վերջածանցը
ուսուցում, դդում, տրտում, երդում, զտում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, աղտոտում,
— ուտ վերջածանցը
տարեմուտ, տանձուտ, ճահճուտ, մանրակուտ, թփուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ
-ք վերջածանցը
վարք, հանք, հավաք, առք, գալիք, սրտաճաք, հմայք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
թանգարան, լսարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, ելարան, անվարան, վառարան, գրադարան, ձուլարան
-անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, եռհարկանի գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, քարհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
թևատ, քարապատ, գունատ, բերքառատ, կրճատ, քնատ, ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:
8․ Գրի՛ր շարադրություն՝ Գարունը այնպես պայծառ է կրկին․․․



